AM | RU
USD
EUR
RUB

ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երբ հանրապետության վարչապետը ուղիղ եթեր է մտնում և իր կառավարության տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունն ու 2020թ.-ի անելիքները բացատրում է ՀԴՄ կտրոններ տրամադրել-չտրամադրելով, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղրել բացառապես բոլորին` սկսած իր համախոհներով, վերջացրած իրեն չհանդուրժողներով: Որովհետև չի կարող 21-րդ դարի երկրի ղեկավարը, ավելին` տնտեսական հեղափոխություն խոստացած վարչապետն ուղիղ եթերով բացատրել, թե ինչ կարևոր նշանակություն ունի ՀԴՄ կտրոնը: Այսինքն` 21-րդ դարի վարչապետը ուղիղ եթերով բացատրում է, որ 21-րդ դարի պետության մեջ մարդիկ պետք է հարկեր վճարեն և դա կարևոր է: Բրավո: Դա նույնն է, որ մաթեմատիկայի դոկտոր-պրոֆեսորը համալսարանում հանդես գա բաց դասախոսությամբ և հիմնավորի, որ երկուսին գումարած երեք հավասար է հինգի:

Միայն միամիտներին ակնհայտ չէ փաստը, որ իր քաղաքական և տնտեսական մտքի սնանկությունն ու ծրագրի իսպառ բացակայությունը ժողովրդի վարչապետը փորձում է քողարկել «ՀԴՄ կտրոնով զինվորին հաց ենք հասցնում» պրիմիտիվագույն թեզով: Ի՞նչն է սրա նորոթյունը, նորարարարությունը, վերջիվերջո` որտե՞ղ է հեղափոխությունը: Այս երկրում շուրջ 30 տարի է այս մեխանիզմով է զինվորի հացը հասցվում, տանկերի բակերը` դիզվառելիք լցվում, ոստիկանին և ուսուցչին աշխատավարձ, իսկ թոշակառուին` թոշակ վճարվում: Դա գիտի նույնիսկ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը, որից ժողովրդի վարչապետը փորձում է հերթական ֆոկուսով թաքցնել, որ տոտալ հարկահանության իր փորացավը ոչ թե զինվորին հաց հասցնելն է, այլ իր ոչ մի բանի ունակ կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին իր իսկ լեզվով ասած` հացին կակա ասող ժողովրդից թաքուն բազմամիլիոնանոց «պրեմիաներով» ապահովելը: Ավելի ազնիվ կլիներ, որ ուղիղ ասեր` բոլորդ պետք է աշխատեք ու հարկեր վճարեք, որ ես ու ոչ մի բանի ունակ խմբակը ոչնիչ չանենք, բայց մեծահարուստի պես ապրենք:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ասուլիս՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալությունների մասին․ ուղիղ Երեկ տեղի է ունեցել աննախադեպ «բեսպրեդել», աննախադեպ խուժանություն. Միհրան Հակոբյան Չինաստանում 48 ժամում կորոնավիրուսի վարակակիրների համար հիվանդանոց են կառուցել (տեսանյութ, լուսանկարներ) Պյոտր Տոլստոյը՝ ՌԴ մանդատով ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Վարդանյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից Զինծառայողի՝ վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Օդանավակայաններում մշտական հսկողություն է իրականացվում ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղավիացիա Այս տարի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը բավական բարձր եմ գնահատում․ Ռոբերտ Քոչարյան Վարչապետն իր բնույթով դերասան և շոումեն է, իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է. ռազմական փորձագետ Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ ԱԺ ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ Հայոց բանակի օրը Ոստիկանությունը շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց քաղաքական ակտիվիստների Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արցախում զինծառայող է վիրավորվել Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում են ունեցել «Իրավունք». Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ «Հրապարակ». 37 թվի տնազ «Իրավունք». Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ «Իրավունք». «Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները «Հրապարակ». Ամուլսարը փրկելու նոր ճանապարհ «Փաստ». Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ «Հրապարակ». «Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են «Փաստ». Փաշինյանի ամեն գրառում, ասուլիս, «լայվ» նվազեցնում է նրա վարկանիշը «Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան «Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan