Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին

Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրում է Tass-ը:

Նշվում է, որ Լավրովը մեկ օրից պակաս կանցկացնի Միացյալ Նահանգներում:

Սպասվում է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի արտգործնախարարին կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այցի ընթացքում նաև Ռուսաստանի նախարարը բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և հանդիպումներ կունենա ամերիկացի քաղաքագետների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում