Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի

Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հիսուն մարդ մահացել է ուրբաթ երեկոյան Բաղդադում զինված մարդկանց կողմից ցուցարարների վրա հարձակման արդյունքում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով «Ալ Արաբիային»:

Ավելի վաղ հայտնել էինք 25 զոհերի և 130 վիրավորների մասին։

Հավելենք, որ այս հարձակումը ամենաարյունալիերից մեկն է հոկտեմբերի 1-ից ի վեր, երբ Իրաքում սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ կյանքի ծանր սոցիալական և տնտեսական պայմանների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում