Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել

Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Ձվի գինը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ այս տարվա նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 2.7% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ:

Ըստ վիճակագրության, յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.5% գնանկում, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`0.7% գնաճ:

Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.3%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.2% գնանկում:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնանկում:

Նշենք նաև, որ 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում