AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի և հարակից տարածքներում այս տարվա ընթացքում մինչև դեկտեմբերի 7-ը գրանցվել է 1422 երկրաշարժ: 2018-ին գրանցվել է 1394 երկրաշարժ, 2017-ին՝ 1131: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ ներկայացված թվերից պարզ է դառնում, որ վեջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակը մեծացել է:

Ներկայացված տվյալներով, Հայաստանում այս տարի գրանցվել է 363 երկրաշարժ, 2018-ին՝ 332, 2017-ին՝ 219, Արցախի տարածքում՝ համապատասխանաբար՝ 78, 42, 19: Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ Հայաստանի բնակչության կողմից զգացվել է համապատասխանաբար՝ 21, 10, 20 երկրաշարժ, այսինքն այս առումով աճ չի գրանացվել:

«Մենք գրանցել ենք թույլ ցնցումներ, բայց միջին ուժի, առավել ևս ուժեղ ցնցումների մասով մենք աճ չունենք»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1992 թվականի դեկտեմբերի 24-ին, Մարտունի քաղաքի մոտ՝ 7 բալ ուժգությամբ:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականի խոսքով, այսօրվա դրությամբ իրենց տվյալները որևէ հիմք չեն տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում սպասում է ուժեղ երկրաշարժ:

Նա նշեց, որ երկրաշարժը բնական, երկրաբանական երևույթ է, կանխարգելել չեն կարող:

Լրահոս
Ասուլիս՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալությունների մասին․ ուղիղ Երեկ տեղի է ունեցել աննախադեպ «բեսպրեդել», աննախադեպ խուժանություն. Միհրան Հակոբյան Չինաստանում 48 ժամում կորոնավիրուսի վարակակիրների համար հիվանդանոց են կառուցել (տեսանյութ, լուսանկարներ) Պյոտր Տոլստոյը՝ ՌԴ մանդատով ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Վարդանյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից Զինծառայողի՝ վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Օդանավակայաններում մշտական հսկողություն է իրականացվում ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղավիացիա Այս տարի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը բավական բարձր եմ գնահատում․ Ռոբերտ Քոչարյան Վարչապետն իր բնույթով դերասան և շոումեն է, իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է. ռազմական փորձագետ Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ ԱԺ ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ Հայոց բանակի օրը Ոստիկանությունը շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց քաղաքական ակտիվիստների Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արցախում զինծառայող է վիրավորվել Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում են ունեցել «Իրավունք». Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ «Հրապարակ». 37 թվի տնազ «Իրավունք». Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ «Իրավունք». «Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները «Հրապարակ». Ամուլսարը փրկելու նոր ճանապարհ «Փաստ». Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ «Հրապարակ». «Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են «Փաստ». Փաշինյանի ամեն գրառում, ասուլիս, «լայվ» նվազեցնում է նրա վարկանիշը «Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան «Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan