Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ)

Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած գործարարների հետ գերմաներեն է խոսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երբ ՌԴ առաջնորդը սկսել է իր բացման խոսքը, մասնակիցներից մեկի մոտ համաժամանակյա թարգմանության հետ կապված խնդիր է առաջացել: Վերջինս դիմել է նախագահին, որն էլ արագ արձագանքել է` անցնելով գերմաներենին:

«Ոչինչ, հետո…Ոչ մի հետաքրքիր բան չեմ ասի»,– գերմաներենով կատակել է նախագահը: Փոքր-ինչ սպասելուց հետո, նա կրկին արդեն ռուսերենով շարունակել է բացման ելույթի խոսքը:

Ելույթի հենց սկզբում Պուտինը գերմաներեն է խոսել նաև հանդիպման մասնակիցներից մեկի հետ:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ Փարիզում դեկտեմբերի 9-ին նշանակված «նորմանդական քառյակ» ձևաչափով հանդիպումով Ուկրաինան կմոտենա խաղաղության հաստատմանը, և ԵՄ-ն կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի թեման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում