«168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ

«168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ

««Մենք արդեն ունենք գոնե հայկական կողմի ներկայացրած ինչ-որ ճանապարհային քարտեզ, որի շուրջ կարող ենք քննարկումներ ունենալ, կարող ենք վերլուծել, հաշվարկել ռիսկեր, այսինքն՝ գոնե սկզբնական փաստաթուղթ ունենք, ինչը գովելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան:

Ըստ այս փաստաթղթի՝ հայկական կողմի մոտեցումները, Անժելա Էլիբեգովայի խոսքով, գրեթե չեն տարբերվում նրանից, ինչ 25 տարի շարունակ հայկական կողմը ձևավորել և առաջ է տարել իր դիրքորոշման շրջանակներում. «Դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը մնում է իր դիրքերում, նոր մոտեցումներ և թեզեր այնտեղ չեն բերվում:

Միակ նորամուծությունը, որի մասին խոսվեց, Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակ գտնելն էր, բայց շեշտը դրվում է կոմպրոմիսի վրա, ինչի մասին նույնպես տարիներ շարունակ խոսվում է: Փաստացի, կարիք չկա խոսել նոր կետից սկսելու մասին. մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում