AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ»

 

«Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի վարկանիշը և հասարակական վստահության մակարդակը փոփոխական և տատանվող երևույթներ են:

Եվ այս հանգամանքին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հատկապես իշխող քաղաքական ուժն ու դրա գործիչները:

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր իշխանություն, որը կարողացել է բարձր վստահության մակարդակ ձեռք բերել, սակայն քաղաքականությունը մշակելիս ժամանակի ընթացքում դադարել է առաջնահերթ հաշվի առնել ժողովրդի շահերը՝ կարծելով, թե իր վարկանիշը, միևնույն է, պահպանվում է, մեծապես սխալվել է, քանի որ ժողովրդի վստահությունը նման իշխանությունների նկատմամբ սկսում է կտրուկ իջնել:

Եվ այս հարցում մեծ դերակատարություն կարող է ստանալ ընդդիմությունը, քանի որ իշխանության վարկանիշի նվազումն իր հետ բերում է ընդդիմության դերակատարության մեծացում: Սակայն շատ հաճախ իշխանություններին բնորոշ մեծամտությունը թույլ չի տալիս նկատել ընդդիմադիր ուժերի վարկանիշի բարձրացումը:

Այսպես, 2018 թվականի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, երբ երկրում էյֆորիկ տրամադրություններ էին իշխում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին հաջողվեց ստանալ ձայների ճնշող մեծամասնությունը` 70 տոկոսից ավելին:

Մեծ թվով ձայներ ստանալու արդյունքում է, որ Փաշինյանն իրենց իշխանությանը բրենդավորում է որպես ժողովրդի իշխանություն, որից էլ սկսվում է իշխանության անսխալականության բարդույթի ձևավորումը, երբ իշխանությունն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, սակայն ժողովրդի իշխանություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ իշխանության ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում ժողովուրդը կարող է պահանջել այդ նույն իշխանության հրաժարականը:

Եվ նշված բարդույթի ի հայտ գալու հետևանքով է, որ Փաշինյանը որոշել է ընդհանրապես հաշվի չնստել հանրության որոշ հատվածների մտահոգությունների հետ, որոնք վերաբերում են ամենատարբեր հարցերին:

Ավելին, հասարակության դժգոհ շերտերին վերագրում է «չուզող հարևանի» սինդրոմը:

Պարզ ասած՝ վարչապետն ասում է՝ մեր ժողովուրդը չուզող է:

Ավելին, քիչ չէ, որ իշխանությունը հաշվի չի առնում որոշ քաղաքական ուժերի և քաղաքացիների մտահոգությունները, մի բան էլ դրանք արտահայտելու համար թիրախավորում է նրանց և այնպես ներկայացնում, թե նրանք ընդհանրապես որևէ աջակցություն չունեն ժողովրդի շրջանում, ուղղակի ռևանշիստական նկրտումներ են:

Եվ պատահական չէ, որ երբ կրթության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունից դժգոհությունը լայն թափ ստացավ, և ՀՅԴ-ական երիտասարդները սկսեցին պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, իշխանությունները դժգոհ ուսանողների, դասախոսների, ՀՅԴ-ական երիտասարդների հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու փոխարեն, կրթության ոլորտում իրենց քաղաքական ուղեգիծը համարեցին անբեկանելի և սկսեցին թիրախավորել նրանց և հատկապես ՀՅԴ-ին:

Ուշագրավ է, որ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կրթության ոլորտի շուրջ առկա դժգոհություններին, նշեց.

«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։

Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»։

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգալու է որպես վարչապետ, շարունակում է հաշվի չնստել դժգոհ քաղաքացիների կարծիքների հետ, պիտակավորել նրանց, վիրավորել:

Ընդ որում, հետևողականորեն թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ Փաշինյանի կամ իր թիմի «թանին թթու են ասել»:

Այնպես որ, Փաշինյանի անսխալականության բարդույթը գնալով ավելի է խորանում, իսկ դա հանգեցնելու է իշխանության վարկանիշի էլ ավելի կտրուկ անկման: Եթե, իհարկե, անկման տեղ դեռ մնացել է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Հրապարակ». «Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են «Փաստ». Փաշինյանի ամեն գրառում, ասուլիս, «լայվ» նվազեցնում է նրա վարկանիշը «Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան «Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ) Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ) Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկ Մալյանի գրպանում. Արմեն Աշոտյան Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան Նարեկ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ․ Նոր մանրամասներ Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan