AM | RU
USD
EUR
RUB

Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Դեկտեմբերի 1-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

«Արցախպրես»-ը դիմել է հանդիպման մասնակից քաղաքական գործիչներին՝ պարզելու, թե ինչքանո՞վ են բավարարված այդ հանդիպումից: Առաջին հարցազրույցը ներկայացնում ենք ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

– Պարոն Ղուլյան, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դուք մասնակցել եք Նախագահ Սահակյանի և ՀՀ Վարչապետ Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը: Քննարկված հարցերից էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հետաքրքիր է՝ այս առումով ինչքանո՞վ եք բավարարված ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությամբ և ինչքանո՞վ է այն համապատասխանում Ձեր գլխավորած քաղաքական ուժի մոտեցումներին:

– Անկախ քննարկված հարցերի քանակից, կարևոր եմ համարում այդօրինակ հանդիպումների փաստն ընդհանրապես: Հուսով եմ, որ այդ ձևաչափով հանդիպումներ կլինեն նաև առաջիկայում և կընդգրկեն ավելի մեծ շրջանակ, հաշվի առնելով նաև թեմաների հրատապությունը: Ղարաբաղյան կարգավորման թեմայով խոսակցությունը միշտ էլ ակտուալ է, քանի դեռ այդ գործընթացը, իմ խորին համոզմամբ, հեռու է հանգուցալուծման փուլից:

Այս հարցում իմ բավարարված լինելը չէ ամենակարևորը. մեր հանրությունը այս թեմային միշտ զգայուն է արձագանքում, ինչը բնական է այն իմաստով, որ խոսքը հենց իր անվտանգության, բնական իրավունքների ու ապագայի մասին է:

Կարծում եմ՝ պետք չէ ավելորդ կասկածամտությամբ վերաբերել այն քայլերին, որ արվում են գործող իշխանությունների կողմից՝ համազգային նշանակության հարցերի լուծման նպատակով, առավել ևս, որ հարցը վերջին մի քանի հարյուրամյակների անհաջողությունների մեջ միակ լուսավոր և հպարտություն հաղորդող ակունքին է վերաբերում՝ Արցախ-Ղարաբաղի ապագային: Ինձ չի թվում, որ որևէ իշխանություն ուզենա այս պատասխանատվության ֆոնին իրեն զրկել համազգային փառքի պտուղներից` ժողովրդի կամքին հակառակ լուծման գնալով:

Ես չէի ուզենա այս թեմայով առանձնացնել քաղաքական ուժերի պատկերացումներին համապատասխանելու թեզը, բայց քանի հարցրել եք՝ նշեմ, որ իմ գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշումը կառուցված է երկու կարևոր գաղափարների վրա. առաջինը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում և երկրորդը՝ առաջարկվող լուծման տարբերակներն ու գաղափարները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար:

-Իսկ ի՞նչ կասեք բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նշվում է, որ ՀՀ Վարչապետի հետ, փաստորեն, նաև այդ հարցն է քննարկվել: Բավարար ե՞ք համարում իրականացվող աշխատանքների մակարդակը:

– Այս հարցին անդրադարձ կատարվել է հանդիպման ընթացքում, բայց չեմ կարծում, որ դրա մանրամասները հրապարակայնացնելու կարիք կա: Ամեն դեպքում այդ ոլորտը որոշակի տեղեկատվական սահմանափակումներ է ենթադրում, բայց բոլորին էլ հետաքրքիր է, թե մենք ինչքանով ենք երաշխավորված և պաշտպանված՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը և անկանխատեսելի հարևանները:

Հակամարտության մեջ գտնվող երկրի համար միշտ էլ տեղ կա անվտանգության պաշարի ավելացման համար, առավել ևս, որ այդ բնագավառում տեխնիկական միտքն ու տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ երկու տարին նույնիսկ մեծ ժամկետ է նոր սերնդի սպառազինությամբ համալրվելու համար: Հետևաբար՝ այս հարցով պետք է զբաղվել մշտապես՝ ամենօրյա ռեժիմով՝ արդիականացնելով պաշտպանության համակարգը և համալրելով այն անխափան գործունեության համար նախատեսված զինատեսակներով: Այն, ինչ մեզ ներկայացվել է, թույլ է տալիս եզրակացնելու, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

– Պարոն Ղուլյան, Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին՝ սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կարևոր այդ աջակցությունը:

– Ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ կազմակերպումն ու անցկացումը առաջին հերթին Արցախի իշխանությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պարտավորությունն է, և այս ուղղությամբ մեր պատրաստակամությունը որևէ կասկած չի հարուցում: Իհարկե, այս հարցում շատ կարևոր է նաև Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Գիտեք, որ միջազգային ճանաչվածության բացակայության պայմաններում մենք խնդիր ենք ունենում ընտրություններում միջազգային դիտորդների մասնակցության առումով, ուստի Հայաստանի աջակցությունը նաև այս հարթության մեջ պետք է լինի. հրավիրել և ներգրավել ընտրությունների դիտարկմամբ զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցչիներին: Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս, ուստի հուսով եմ, որ 2020 թվականին մենք ականատես կլինենք այս ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արցախյան քաղաքական ուժերի հանձնառության գործնական իրագործմանը:

Լրահոս
Պյոտր Տոլստոյը՝ ՌԴ մանդատով ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Վարդանյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից Զինծառայողի՝ վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Օդանավակայաններում մշտական հսկողություն է իրականացվում ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղավիացիա Այս տարի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը բավական բարձր եմ գնահատում․ Ռոբերտ Քոչարյան Վարչապետն իր բնույթով դերասան և շոումեն է, իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է. ռազմական փորձագետ Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ ԱԺ ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ Հայոց բանակի օրը Ոստիկանությունը շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց քաղաքական ակտիվիստների Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արցախում զինծառայող է վիրավորվել Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում են ունեցել «Իրավունք». Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ «Հրապարակ». 37 թվի տնազ «Իրավունք». Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ «Իրավունք». «Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները «Հրապարակ». Ամուլսարը փրկելու նոր ճանապարհ «Փաստ». Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ «Հրապարակ». «Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են «Փաստ». Փաշինյանի ամեն գրառում, ասուլիս, «լայվ» նվազեցնում է նրա վարկանիշը «Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան «Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan