Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Մեր քաղաքագիտական գնահատականներում մենք միանշանակ շաղկապում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործն արտաքին քաղաքական զարգացումների հետ, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իրավական փաթեթավորում են տալիս բացառապես քաղաքական գործընթացին, և, տեսնելով դա, գալիս ենք հետևյալ եզրակացությանը, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի հեռախոսազրույցի արտահոսք եղավ, որտեղ իշխանավորները պնդում են, որ Քոչարյանի նկատմամաբ գործը ջուր է: Եթե գնանք այս տրամաբանությամբ, կարող ենք ասել, եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է», – հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց՝ անհամբեր կսպասեն պատմության դատին, տեսնելով, թե ում նկատմամբ հարուցված քրեական գործն ապագայում կլինի կրակ կամ հուր և ում նկատմամբ հարուցված քրեական գործը կլինի հող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում