Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ունենք բավական բարդ և խճճված, իսկ բանակցային սեղանին` առնվազն սուր իրավիճակ: Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բրատիսլավայում կայացած հանդիպմանը:

«Իրադարձությունների զարգացման այսօրվա տեմպն ուղղակիորեն կապված է այն ժամանակահատվածի հետ, որն ստեղծել է իրավիճակ` այս տեմպն ունենալու համար: Այս ամենը հասկանալու համար պետք է մի փոքր հետ գնալ: Ժամանակին ասում էինք, որ բանակցային գործընթացում, դիրքորոշումներում, մոտեցումներում կա ահավոր մեծ խճճում, տարբեր օպոնենտներ ասում էին, որ ոչինչ չի պատահել, ոչ մի խնդիր չկա: Հիմա էլ են այդ մասին խոսում, թե ինչն է նոր, ինչ է եղել և այլն:

Կարծում եմ, պետք է հասկանալ, թե ինչն է նոր: Վերջին շրջանում ականատես եղանք ՌԴ դիվանագիտական ջանքերի ակտիվացմանը: Այդ թվում` մենք ունեին պաշտոնական հայտարարություններ, որ Ռուսաստանն իրականացնում է իր առաքելությունը որպես միջնորդ թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, թե իր ազգային մակարդակով: Այս ակտիվությունը տեսանելի էր: Ամենաակտիվ հատվածն արտգործնախարար Լավրովի այցն էր Երևան և Բաքու:

Ի՞նչ կարելի էր ամրագրել այս այցից: Այն ինչ կատարվում է բանակցություններում և առկա է դիվանագիտական սեղանին, հիմնականում մնում է փակ: Եվ այս իշխանությունները, որ ասում էին լայվ կմտնենք, կներկայացնենք իրավիճակը և այլն, և այլն, ցավում եմ, որ կային մարդիկ, որ դա լուրջ էին ընդունում»:

Այն հարցին, թե ո՞րն է մեր իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում, քանի որ հարևան երկիրն ունի դիրքորոշում, Բեքարյանը պատասխանել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում փորձել է և փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ ՀՀ-ում նոր իշխանությունների հայտնվելուց հետո իրենք տվել են ժամանակ և դա իրենց կողմից մեծ ժեստ էր և այդ ժամանակը լրացել է:

«Ադրբեջանը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ցույց տալ, որ Հայաստանն ապակառուցողական է: Ադրբեջանը միաժամանակ օգտնվում է բոլոր բացթողումներից, որն օգտագործում է այդ իշխանությունը: Յուրաքանչյուր արած պատուհաս քայլ Ադրբեջանն օգտագործում է»:

Ինչ վերաբերում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթին, Բեքարյանը նշել է, որ նա փորձել է ինչ-որ խնդիրներ բերել իրական ռելսեր: Ստացվե՞լ է դրական և ամբողջական, թե՞ ոչ, այլ հարց է, սակայն նա փորձել է:

«Հիմա առաջին և ամենաէական խնդիրը պետք է լինի այս գիծը կարգավորել և ամբողջական ու լիարժեք ձևով այդ ամենը դնել ռելսերի վրա: Հասկանալու խնդիր կա, որ Արցախը ձայն ունի և եթե որևէ մեկին տղայական դուր է գալիս, որ ինքը համակարծիք է և այնտեղից ուրիշ ձայն չկա, իրա տղայականն այս երկրի ազգային և պետական շահերից բարձր լինել չի կարող: Դա պետք է հիշեն այստեղ, Արցախում, դա պետք է ընկալի մեր հանրությունը, եթե անգամ նրանք խենթի պես սիրահարված են վարչապետին: Կան խնդիրներ, որոնք ճաշակային, ֆանատիզմի դաշտում չեն, այլ դաշտում են` կյանքի և անվտանգությանն առնչվող:

Մեր զինված ուժերը պետք է հստակ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի: Շատ ավելի, քան երբևէ: Մենք միշտ ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: Այսօր իրավիճակն էապես տարբերվում է մշտականից: Անկախ նրանից, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իրենց քաղաքական կիսամեռած կապիտալիզացիայի համար կասեն, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է և այլն, մեկ բան եկեք հստակ ֆիքսենք: Անվտանգությունը մնացած բոլոր հարցերից ու ոլորտներից տարբերվում է մի շարք հանգամանքներով: Եթե այնտեղ մարտահրավերն անգամ ունի 00000000,1 տոկոսի հավանականություն, դա պետք է հաշվի առնել, իսկ այսօր այդ հավանականային դաշտը զրոներով չի հաշվվում, շատ ավելի բարձր է»,- ասել է Բեքարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում