Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Արա Վարդանյանին ու հենց վարչապետի ընդունարանում ձերբակալել էին նրան
06/12/2019 10:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը պատմել է, որ 2018 թ-ին իրեն ձերբակալել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունարանում, փոխանցում է Aysor.am-ը:
«Տեղի է ունեցել քաղաքական հետապնդման կլասիկ դեպք։ Ինչու եմ այդպես կարծում։ Երբ որ ես Համահայկական հիմնադրամի տնօրեն էի, ինձ ՀՀ վարչապետը հրավիրեց հանդիպման կառավարության մասնաշենք։ Գնացի, և վարչապետի ընդունարանում ինձ ձերբակալեցին և ուղեկցեցին ԱԱԾ», – «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման շրջանակում ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով, այժմ շատերը խոսում են 37 թ-ի մասին։ «Ես այն յուրահատուկ մարդկանցից եմ, որը այդ 37 թիվը զգացել է», – նշել է Վարդանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում