«Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր

«Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել են ՀՔԾ, ինչին հաջորդեց այն լուրը, թե հնարավոր է նրան նաև մեղադրանք առաջադրվի, միանգամից ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսել են տասնյակ մարդիկ հավաքվել, որոնք բավականին անհանգիստ են եղել, սակայն, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, առանձնապես «դուխից» ընկած չեն եղել։ ՀՀԿ-ականներն այնտեղ սպասել են Սերժ Սարգսյանին։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, երբ Սարգսյանը վերադարձել է գրասենյակ և տեսել է՝ ինչքան մարդ է հավաքվել, ժպտացել է ու կատակել, թե՝ «ի՞նչ եք խառնվել, ես դեռ էստեղ եմ, չեմ պատրաստվում տեղ գնալ»։ Երրորդ նախագահը բավականին մարտական տրամադրություն է ունեցել և ամենևին ընկճված չի եղել։ Տեղեկություններ ունենք նաև, որ ընդհուպ մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ և՛ մարդկանց աժիոտաժով, և՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով։

Մեր աղբյուրի պնդմամբ, ՀՀԿ-ականները մինչև ուշ երեկո գտնվում էին գրասենյակում, ինչի հետ կապված Սերժ Սարգսյանը զայրացել է՝ ասելով՝ «ինչի՞ չեք տուն գնում, ամենքդ գնացեք ձեր գործին»։ Սակայն ՀՀԿ-ականները շարունակել են մնալ Մելիք-Ադամյանում։ Այդ ժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե՝ «այդ դեպքում առաջինը ես կգնամ», և առաջինն է լքել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որից հետո մնացածները նույնպես ցրվել են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում