Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան

Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Իշխանափոխության առաջին օրերին (հիմա արդեն ուսանող ծեծել տվող) սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մետրոյով էր երթևեկում՝ էժան փիառն ու էպատաժային պոպուլիզմը ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի ձեռքբերում: Հետո պարզվեց, որ այնուամենայնիվ նախարարները, այդ թվում նաև Արայիկ Հարությունյանը, ծառայողական մեքենաներից չեն հրաժարվել: Սա քողարկելու համար ժողովրդի վարչապետը շտապեց հայտարարել, որ փոխնախարարները ծառայողական ավտոմեքենաներ չունեն՝ սա ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի հերթական ձեռքբերում և պետական միջոցների խնայողություն: Հիմա պարզվում է՝ չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա: Եվ հարցն այն չէ, թե ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան: Հարց այն է, թե ինչու՞ են «նոր» Հայաստանի իշխանություններն անընդհատ ստում ու խաբում:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում