Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը

Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք 1993 թվականից ուսանողական հանրակացարանում ենք ապրում։ 8 հոգով Մոլդովական 29/5 շենքում 16 քմ տարածքում ենք ապրում։ Տան մեջ մի հատ մահճակալ, մի հատ դիվան ա տեղավորվում։ Ունեմ հաշմանդամ տղա, հաշմանդամ ամուսին, հարս, փոքր երեխեք։ Բոլորս միասին էդ տան մեջ ենք ապրում»,- այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց Արմենուհի Մխիթարյանը։

Նա նշեց, որ դիմել է պետական գույքի կառավարման վարչություն, իրեն ասել են, որ ինչ-որ հատվածում ազատ տարածք կա, կարող է գնալ, դուռը բացել և ապրել։

«Ես գնացել եմ, մաքրել եմ էդ տարածքը, ու ապրում եմ։ 4 ամիս անց գրանցում են ինձ արել, ես արդեն հոսնքի շահառու եմ դարձել, բոլորը օրինական կարգով։ Հիմա ինձ թուղթ են ուղարկել ու ասում են, որ տունը պիտի ազատեմ։ Ինչ ա, արեցինք, մաքրեցինք, որ դուրս հանե՞ն։ Հիմա ինձ ասում են հերթագրվի էդ տարածքի համար, բայց 3 ամիս առաջ պետք է ասեին։ Հիմա էլ տարածքը հանել են աճուրդի։ Հիմա ուզում ենք, որ էդ տարածքը գոնե նվիրատվություն անեն, իմ աղջիկն ապրի, ամուսնալուծված ա, մեր հետ ա ապրում։ Հաշմանդամություն ունեցող տղա երեխա ունեմ, որ հոգեկան խնդիր ունի, իսկ նման խնդիր ունեցող մարդու հետ հնարավոր չի 16 քառակուսի տարածքում ապրել»։

Մխիթարյանի խոսքով, ոստիկանությունն այժմ պետք է իրենց այդ տնից դուրս հանի. «Ոստիկանները պահանջել են, որ տունն ազատենք։ Էլի եկել եմ ստեղ, ասել են դուրս չգաք։ Էդ ֆիկտիվ ենք անում, որ ապացուցենք, թե էդ տարածքը պետական ա։ Իրենց իրավաբանական բաժնի աշխատողն ա ասել։ Հիմա թուղթ են ուղարկել, որ ես կամ պիտի դուրս գամ, կամ 7 մլն վճարում անեմ։ 36 քմի համար, որ 2 մետր գետնի տակ ա, էդ ի՞նչ թիվ ա։ Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում