AM | RU
USD
EUR
RUB

Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իշխանությունները վախենում են ՀՅԴ-ից, որովհետև ՀՅԴ-ն այն ուժն է, որը երբեք թույլ չի տալու երկրի իշխանություններին իրականացնելու ազգակործան քաղաքականություն, թույլ չի տալու, որ նրանց որևէ քայլը հանկարծ խաթարի ազգային արժեքները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Ինչո՞ւ ՀՅԴ երիտասարդների դեմ այդքան ոստիկանական ուժեր, կարմիր բերետավորներ դուրս բերեցին, եթե ՀՅԴ-ն 0 քաղաքական ազդեցություն ունեցող ուժ էր: Նրանք մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից: Չէ՞ որ իրենք եկել են կոնկրետ ծրագիր իրականացնելու: Նրանք իրականցնում են ազգակործան քաղաքականություն, դրա իրականացման ճանապարհին առաջին պատնեշն ու ամենավտանգավոր ուժն իրենց համար ՀՅԴ-ն է, դրա համար այդպես լայն թափով սկսել են Հայ հեղափոխություն դաշնակցության դեմ ելույթներ ունենալ»,- ասաց Ա.Կյուրեղյանը:

Նա նշեց, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը: Ընդգծեց, որ պետք է հիշեն նրա ճակատագիրը որպես քաղաքական գործիչ:

Հրապարակախոս Էդիկ Անդրեասյանն ասաց, որ երիտասարդների պայքարը կոնկրետ հարցով էր, դեկտեմբերի 3-ին այդ պայքարի ժամանակ գրանցված ընդհարումը հրահրվել էր իրականում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմի:

«Դեկտեմբերի 2-ին երիտասարդները հայտարարել էին, որ դեկտեմբերի 3-ին գնում են նախարարության մոտ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանին: Նույն օրը նախարարությունը հայտարարեց, թե այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, պայմանավորվածություն չունեն: Ուսանողներին մոտավորապես ստախոս անվանեցին: Արդեն իսկ պարզ էր, որ չեն գալու, չեն հանդիպելու, որի ժամանակ պետք է քննարկվեին երիտասարդների կողմից առաջ քաշվող 6 կետերը, որովհետև չի կարելի հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը հալածել Հայաստանում: Նման նախարար չպետք է Հայաստանում լինի»,- նշեց նա:

Ա.Կյուրեղյանի խոսքով, Արայիկ Հարությունյանը պատրաստ չէր բովանդակային զրույցի, չէր կարող պատասխանել երիտասարդների հարցերին, նա նույնիսկ չկարողացավ պատասխանել գիտնականների, դասախոսների հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին:

Ասուլիսին ներկա «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ իրենք զորակցություն են հայտնել երիտասարդներին այս պայքարում, քանի որ այս իրավիճակը դիտարկում էին որպես լակմուս:

«Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, որը ցույց է տալիս, թե ինչ խաբեբա է այս իշխանությունը, երկակի ստանդարտների կրող են, որոնք ամեն վայրկյան պատրաստ են ոտնահարել իրենց իսկ որդեգրած սկզբունքները, դեմ գնալ իրենց հրապարակային թեզիսներին, որոնք արվում էին այս մեկուկես տարում»,- նշեց նա:

Կ. Տեր-Նակալյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիուկես խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, «յոթ տարբեր երգ ենք երգել», որոնք որևէ հստակ եզրահանգում չունեն:

«Իմ մոտ հարցադրումներ կան՝ ի՞նչ եք բանակցում: Ամեն ինչ գնում է նրան, որ մենք տանուլ ենք տվել արտաքին դաշտում»,- նշեց նա:

Էդիկ Անդրեասյանի խոսքով, արդեն գրեթե մեկ տարի է տեղյակ չեն, թե ինչ է կատարվում արցախյան բանակցությունների սեղանի շուրջ:

Լրահոս
Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan