AM | RU
USD
EUR
RUB

Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կառավարության շենքի առջև քաղաքացիների տարբեր խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ամեն մեկը բարձրաձայնելով իր խնդիրն ու ակնկալելով պետական որևէ պաշտոնյայի հետ, հիմնականում վարչապետի, հանդիպում:

Այստեղ են նաև Արծվաշենի նախկին բնակիչները, որոնք տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նրանք նշում են, որ 2009 թվականից խոստացած փոխհատուցումը դեռ չի տրվել: Արծվաշենցիներն ասում են, որ հանդիպել են վարչապետի, նախարարների, մարզպետի, համայնքապետի հետ, որևէ բան չի փոխվել:

«Մենք այդ գյուղը հայ ազգի համար ենք նվեր տվել, մատաղ արել: Ապրում ենք տարբեր սահմանապահ գյուղերում, հիմնականում Ճամբարակում, մեր տները փայտյա են, փլվում են: 2009 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել նյութական կորուստները փոխհատուցելու համար վճարել 6 միլիարդ դրամ: Այսքան ժամանակ տրվել է 708 միլիոն դրամ, 2000 հոգի է օգտվել դրանից, շունչը ստացել է 360 հազար դրամ: Նախկին, ներկա իշխանությունների ժամանակ մեր հարցն առաջ չի գնում: Ուզում ենք իմանալ՝ ինչո՞ւ է սառած հարցը»,-ասաց բողոքող արծվաշենցիներից մեկը:

«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը նշեց, որ այստեղ են հավաքվել հայրենիք կորցրած մարդիկ, նրանց զավակների մեծ մասն այսօր Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններն են պաշտպանում, դիրքերում են: Նա ասաց, որ արծվաշենցին այս պահին անտեսված է:

«Վարչապետի հետ նախորդ մեր հանդիպմանը պայմանավորվածության էր ձեռք բերվել կրկին հանդիպել 20 օրից, մինչ այդ պետք է ուսումնասիրեին մեր հարցը: Բայց, չգիտես ինչու, այդ հանդիպումը տեղի չունեցավ: Հիմա ժղովուրդը հույսով ու ակնկալիքով եկել է, որ հանդիպում տեղի ունենա: Կարող է փաթեթային, ժամանակի ընթացքում կարգավորել հարցը, այնպես չէ, որ արծվաշենցիները եկել ու միանգամից պահանջում են 6 միլիարդը»,- ասաց Հ. Ղուլյանը:

Լրահոս
Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan