Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԻՆ «911» ծառայություն այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախարարությունից հայտնում են՝ պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները (ընդհանուր 3 հատ), մասամբ ջերմահարվել են հյուրասենյակի սեղանը և գորգը, իսկ հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակն ընկել է տան բակում կայանած «Mazda 3» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Կ.) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է ետնամասի ապակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Էլեն Կ.-ն (ծնված 1993 թ.) ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում