AM | RU
USD
EUR
RUB

«Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը Հանրային հեռուստաընկերությունում 13 տարվա աշխատանքից հետո տեղափոխվում է «Արմնյուզ» հեռուստաընկերություն: Նոր աշխատավայրում հեռուստամեկնաբանի հաղորդումը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: ««Արմնյուզի» եթերում լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ»,- նշեց Աբրահամ Գասպարյանը:


– 13 տարի Հանրային հեռուստաընկերությունում աշխատելուց հետո օրերս ազատման դիմում գրեցիք․ այժմ Ձեր լրագրողական գործունեությունը շարունակելու եք «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Ինչո՞ւ որոշեցիք հենց «Արմնյուզ» տեղափոխվել:

- Աշխատանքից ազատման մասին իմ ֆեյսբուքյան գրառումից հետո ուղիղ 2 շաբաթ տարբեր առաջարկներ էի ստանում: «Արմնյուզն» ընտրելու կարևոր դրդապատճառներից էին գաղափարական ընդհանրությունները ինֆորմացիայի մատուցման ձևի և մոտեցումների առումով, ինչպես նաև «Արմնյուզում» երիտասարդ, մոբիլ, աշխույժ թիմի առկայությունը: Այստեղ մարդիկ են, ովքեր երկրի, պետության և հասարակության առջև պատասխանատվության զգացում ունեն: Այս թիմի աշխատանքը հնարավոր է կրկնապատկել և հասնել փայլուն արդյունքների: Լրատվական դաշտում «Արմնյուզի» ժրաջան աշխատողները իրենց խոսքը փորձում են ասել, ես եկել եմ այդ ուժերը կրկնապատկելու համար: Սա շատ կարևոր հանգամանք է: Սա մեռած թիմ, մեռած խմբագրություն չէ, սա կենդանի խմբագրություն է, որի յուրաքանչյուր աշխատակցին տեսնում ենք երևանյան ցանկացած փողոցում, Հայաստանի ցանկացած մարզում՝ պրոբլեմների մասին խոսելիս: Սա կարևոր հանգամանք է:

- Հեռուստաընկերության ղեկավարության կողմից սահմանափակումներ դրվե՞լ են Ձեր առջև, թե՞ ամբողջովին ազատ եք լինելու Ձեր աշխատանքում:

- Իմ ազատության ընկալումները միշտ եղել են կարգապահ, երբեք չեն անցել սահմանները. դա ներքին կարգապահության խնդիր է: Այդ իմաստով էլ «Արմնյուզի» ղեկավարության հետ ընդհանրություններ կան: Սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, որովհետև ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք սահմանները չեմ հատի, դրա համար այդպիսի խնդիր չդրվեց:

- Ի՞նչ ձևաչափով եք եթեր դուրս գալու, ի՞նչ հաղորդում է լինելու «Արմնյուզի» եթերում:

- «Արմնյուզում» լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք դառնալու ենք շատ ավելի մարդամոտ, մարդակենտրոն թողարկում, քան մեր լրատվադաշտում կա: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ: Մենք լավին ասելու ենք՝ լավ, իսկ թերություններով ուղեկցվող գործընթացները մատնանշելու ենք: Ընդ որում՝ ապավինելու ենք ոչ միայն մեր ռեսուրսին, այլևս մեր պետական, հանրային ռեսուրսին, փորձագիտական դաշտին: Մենք խնդիր չունենք որևէ մեկին ասելու, որ դու վատն ես, մեր խնդիրն անձերը չեն, մեր խնդիրը երևույթներն են: Մենք բերում ենք մի նորություն. ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 6-7-ը հեռուստադիտողի ստացած խառը, բազմաշերտ, առանց մեկնաբանության, չֆիլտրված ինֆորմացիան մենք փորձելու ենք մեկնաբանել այնպես, ինչպես հարիր է պրոֆեսիոնալներին, որովհետև մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ: Մենք գիտենք ինֆորմացիան պարզ, մատչելի ձևով, առանց ճաճանչափայլ նախադասությունների և պայծառ մտքերի մատուցել հանրությանը և ասել՝ ինչ տեղի ունեցավ օրվա ընթացքում: Սկզբնական շրջանում լինելու է օրվա ընթացքում մեկ թողարկում՝ մինչև 30 րոպե տևողությամբ, որը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: Բոլոր փակագծերը չեմ բացի, բայց այդ երեկոյան լուրերի ժամանակ մենք առանձնելու ենք օրվա կարևոր իրադարձությունները, մեկնաբանելու ենք, վերլուծելու ենք և հասկանալու ենք խնդրի բոլոր կողմերը: Հայաստանում լրագրության գլխավոր բացթողումներից մեկն այն է, որ ամեն ինչ ներկայացվում է միակողմանի, նույնիսկ երկու կարծիք չենք ներկայացրել, իսկ մենք երեք կարծիք ենք ներկայացնելու, որովհետև մեդալի երկու երեսը դեռևս չի խոսում կողմնորոշվելու մասին: Մենք պետք է ցույց տանք՝ մարդն ինչպիսին է մեր երկրում՝ իր առօրյան, պրոբլեմները: Մեր երկրի անվտանգությունը, արտաքին, ներքին քաղաքականությունը՝ ամբողջ սպեկտորը վերցնելով, փորձելու ենք նվազագույնը երեք կարծիք ներկայացնել այդ ամենի վերաբերյալ:

Լրահոս
Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan