«Բամբասանքի» տեսանյութից հետո Թրամփը Թրյուդոյին անվանել է երկերեսանի՝ չեղարկելով համատեղ ասուլիսը

«Բամբասանքի» տեսանյութից հետո Թրամփը Թրյուդոյին անվանել է երկերեսանի՝ չեղարկելով համատեղ ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է տեսանյութին, որտեղ աշխարհի առաջնորդները՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն խոսում էին Թրամփի մասին, Մակրոն-Թրամփ աննախադեպ մամուլի ասուլիսից, որը տևել էր 40 րոպեից ավել։ Այս մասին գրում է independent-ը։

Թրամփը Թրյուդոյին անվանել է «երկերեսանի», ապա չեղյալ հայտարարել նրա հետ մամուլի ասուլիսն ու ավելի շուտ հեռացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, քան նախատեսված էր:

Տեսանյութում Թրյուդոն ասում է «դուք պարզապես տեսնեիք՝ նրա թիմի բերանը բաց էր մնացել»:

«Նա երկերեսանի է», – ասել է Թրամփն ու ասել, որ Թրյուդոյի մեկնաբանությունները կապված են նրա հետ, որ ԱՄՆ պահանջում է ՆԱՏՕ-ի երկրներից կազմակերպությանը տրամադրվող գումարները հասցնել իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսի։

«Նա չի վճարում 2 տոկոս, նա պետք է վճարի 2 տոկոս: Կանադան փող ունի ու պետք է վճարի 2 տոկոսը, ուստի ես նրան կանչեցի ու այդ մասին ասացի, համոզված եմ, որ նա ուրախ չէր այդ պատճառով»,-ասել է Թրամփը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում