AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Իշխանությունը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ

 

«2018 թվականի գարնանը, երբ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Գյումրիից քայլելով հասան Երևան և ակցիաների շարք սկսեցին, Նիկոլ Փաշինյանը կոչեր էր անում` դիմել խաղաղ անհնազանդության գործողությունների՝ փակել փողոցները, շրջափակել պետական հիմնարկները, այդ թվում՝ Ազգային ժողովի շենքը, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան մուտք գործել օրենսդիր մարմնի շենք:

Շարժման անդամների կողմից տեղի ունեցավ ներխուժում նույնիսկ պետական պահպանության ներքո գտնվող Հանրային ռադիոյի շենք:

Եվ այդպիսի գործելակերպի միջոցով է, որ իմքայլականները իշխանության եկան, սակայն դրանից հետո էլ նման գործողությունները շարունակվեցին: Փաշինյանի կոչով քաղաքացիները ԱԺ-ի շենքը կրկին շրջափակեցին 2018 թվականի հոկտեմբերին, երբ, ըստ վերջինիս, ԱԺ-ում հակահեղափոխության սցենար էր մշակվում:

Արդյունքում Ազգային ժողովի շենքի մուտքերը ամբողջությամբ փակվեցին, և, բնականաբար, իրավապահները որևէ քայլ չարեցին ճանապարհը բացելու համար:

Նման հրահանգ չկար ու չէր կարող լինել. անօրինականություն կատարողներն արդեն այդ պահի իշխանություններն էին:

Բայց սա առաջին ու վերջին դեպքը չեղավ, երբ իշխանության կոչով պետական հիմնարկներ էին շրջափակվում, այսինքն՝ իշխանության մակարդակով հակաօրինական քայլեր էին արվում: Արդեն 2019 թվականի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները վաղ առավոտից շրջափակեցին Երևանի բոլոր դատարանները։

Աշխատակիցները, դատավորները, փաստաբաններն այդպես էլ չկարողացան դատարանների դռներից ներս մտնել։

Այս դեպքում արդեն գործ ունենք դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումների և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու պրոցեսի հետ, սակայն, բնականաբար, իրավապահներին էլի հրահանգված էր չմիջամտել:

Դեռ մի բան էլ վարչապետ Փաշինյանը անձամբ այցելում էր դատարանների շենքերն արգելափակած քաղաքացիներին և ոգևորում նրանց՝ դատական համակարգի բարեփոխման մասին խոստումներով:

Այսպիսի քաղաքական գործունեության հետագիծ ունենալու պարագայում թվում էր, թե իշխանությունները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն նաև այն ակցիաների նկատմամբ, որոնց նախաձեռնողներն իրենք չեն, սակայն այդ սպասումներն ուղղակի սին դուրս եկան, իշխանություններն ավելի կոշտ և բիրտ դիրքորոշում որդեգրեցին ընդդիմադիրների և իրենց քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների կողմից բողոքի ակցիաներ կազմակերպելու հարցում:

Հատկապես ուշադրության արժանի է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդ ՀՅԴ-ականների նկատմամբ իշխանությունների մոտեցումը: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները հայտարարել էին, որ գալու են նախարարություն՝ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանի հետ, մինչդեռ նախարարը չեկավ հանդիպման, որից հետո երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու բողոքի ակցիան սկսեցին իրականացնել նախարարության մուտքի դիմաց, սակայն ոստիկանները ուժով հեռացրեցին ՀՅԴ երիտասարդներին ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտից։

Երիտասարդները փորձեցին նաև փակել Վազգեն Սարգսյան փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե դրանով խախտվում են այլոց իրավունքները, և արդյունքում մի քանի երիտասարդ բերման ենթարկվեց:

Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը բիրտ ուժ է կիրառում բողոքող քաղաքացիների նկատմամբ: Չենք առանձնացնում ոստիկանությանը, քանզի այն ռազմական կառույց է, ուստի և հրաման կատարող: Ոստիկանը միշտ էլ «մերն է»:

Հարցն այն է, թե ինչ հրաման են ստանում ուղիղ վերադասից՝ վարչապետից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն «Փաստ». Փնտրվում են «քայլող» պատգամավորներ «Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում «Փաստ». Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը «168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում «Իրատես». Գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով մի շարք ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու «Փաստ». Այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan