Սկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից. թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում (տեսանյութ)

Սկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից. թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է, դարձել է բուռն քննարկման առիթ:

Քաղաքապետի մամուլի խոսնակը թեև հերքել է այն, սակայն ընդամենը հարցազրույցի մակարդակով, առանց որևէ հիմնավոր փաստերի: Մինչդեռ քաղաքապետի հետ կայացած հանդիպումից ուշագրավ փակագծեր են բացել թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները: Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրները մանրամասներ են ներկայացրել հանդիպումից և հայտնել, թե ի՞նչ է տեղի ունեցել քաղաքապետարանում, և ո՞րն է եղել թագաժառանգի վրդովմունքի ու հիասթափության պատճառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում