Նախարարը չի գիտակցում, թե իր պահվածքով ինչպիսի աղետ է բերում կրթության և գիտության ոլորտում․ Վահագն Վարագյան (տեսանյութ)

Նախարարը չի գիտակցում, թե իր պահվածքով ինչպիսի աղետ է բերում կրթության և գիտության ոլորտում․ Վահագն Վարագյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես լայվով տեղեկացա, որ այսպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, և եկել եմ երիտասարդներին իմ զորակցությունը հայտնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենի Վահագն Վարագյանը, որը նույնպես եկել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ աջակցելու բերման ենթարկվածներին։

«Չի կարող Հայաստանում խաղաղ ակցիան նման բնույթ կրի։ ԵՊՀ-ից ուսանողներ կային, որոնք նաև այսօր էին մասնակցում ակցիային։ Պետք է ցավով նշեմ, որ նախարարը չի գիտակցում, թե իր այսպիսի պահվածքով ինչպիսի աղետ է բերում կրթության և գիտության ոլորտում»,- ասաց նա։

Նա նշեց, որ ի սկզբանե չպետք է նախարար նշանակվեր այդպիսի ցածր ինտելեկտուալ մակարդակով մեկը։ «Ցանկացած համալսարանական, ովքեր նրան ճանաչում են, չնայած՝ հիմնականում չեն ճանաչում, գիտեն, որ Արայիկ Հարությունյանը չունի այն ռեսուրսները, որ ղեկավարի կրթության և գիտության ոլորտը»,- ամփոփեց Վարագյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցավ բախում ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները փորձում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդյունքում մի քանիսին բռնի ուժով բերման ենթարկեցին։

Հիշեցնենք նաև, որ բերման ենթարկվածներից մի քանիսին արդեն բաց են թողել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում