Լավրով. Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի մարդկանց համար Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում

Լավրով. Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի մարդկանց համար Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երկօրյա այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին կարևոր համարեց հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունները, որի նախաձեռնողներից մեկը Ռուսաստանն է:

Լավրովը նշեց, որ Վիեննայում գագաթնաժողովից հետ եղավ մոսկովյան հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որի ժամանակ համաձայնեցվել էր այսպես կոչված ոչ ֆորմալ փաստաթուղթ այն մասին, որ կողմնակից են հումանիտար կապերի հաստատմանը:

«Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողի վրա, որոնք ապրում են Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում։ Որքան մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծերի երկու կողմերում, այդքան հեշտ ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք հույս ունենք հասնել։ Ես կողմ եմ, որ ղարաբաղյան համայնքների միջև շփումները վերականգնվեն: Սա խոստումնալից թեմա է, քանի որ արդյունքում, միևնույնն է, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես շարունակել ապրել»,-ասաց Լավրովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում