Կենտրոնի նոր թաղապետը ՀԱԿ-ի կողմից 2012-ին առաջադրված էր որպես պատգամավորի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է»,-մանրամասներ է հրապարկել Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին հայտարարեց աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին։

Ավետ Պողոսյանը քաղաքապետի մանկության ընկերն է, 2012-ին ՀԱԿ-ի կողմից մեծամասնական կարգով պատգամավորի թեկնածու է առաջադրված է եղել թիվ 6 ընտրատարածքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում