«Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Ելիսեյան պալատում

«Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Ելիսեյան պալատում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են «Նորմանդյան քառյակի» հանդիպումն անցկացնել Ելիսեյան պալատում։ Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

««Նորմանդյան ձևաչափով» գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, Ելիսեյան պալատում»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ գագաթաժողովին մասնակցելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Օրակարգի գլխավոր հարցը Դոնբասում տիրող իրավիճակն է, այնտեղ ռազմական գործողությունների դադարեցումը և քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում