Հուսով եմ, դա մեզ մոտ երբեք չի լինի․ Պուտինն անհանգստացած է «մայր» ու «հայր» բառերը «ծնողներ»-ով փոխարինելուց

Հուսով եմ, դա մեզ մոտ երբեք չի լինի․ Պուտինն անհանգստացած է «մայր» ու «հայր» բառերը «ծնողներ»-ով փոխարինելուց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանում «մայր» բառը երբեք չի փոխարինվի: Նա այսպիսի կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Նալչիկում կայացած ազգամիջյան հարաբերությունների խորհրդի մասնակիցներից մեկի ելույթը, փոխանցում է Լենտան։

«Դուք ասում եք, որ «մայր» բառը չի կարող փոխարինվել: Պարզվում է՝ կարող է: Որոշ երկրներում փոխարինել են. թիվ մեկ ծնող և թիվ երկու ծնող: Հուսով եմ, որ դա մեզ մոտ երբեք չի լինի»,-ասել է նախագահը:

Արևմտյան երկրներում իսկապես տարածված է «մայր» և «հայր»-ի փոխարեն պաշտոնական փաստաթղթերում «ծնողներ»-ի օգտագործման մեթոդը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում