ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է ՊԲ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է ՊԲ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում, ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում ընթացող աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում