Իտալացի պատգամավորն ամուսնության առաջարկություն է արել խորհրդարանի քննարկման ժամանակ

Իտալացի պատգամավորն ամուսնության առաջարկություն է արել խորհրդարանի քննարկման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Panorama.am: Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի Իտալիայում ամենառոմանտիկ վայրը, գուցե ասեք Վենետիկ, Ֆլորենցիա կամ Հռոմ: Այն, ինչը հավանաբար չէիք ասի, Իտալիայի խորհրդարանն է:

Սակայն նախօրեին խորհրդարանում երկրաշարժից հետո վերականգնման աշխատանքների քննարկման ժամանակ պատգամավորը հանդես է եկել ամուսնության առաջարկությամբ։

«Կամուսնանաս ինձ հետ, Էլիզա»,- հարցրել է պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն ընկերուհուն, որն այդ ժամանակ գտնվել է խարհրդարանի սրահում ու ցույց տվել նշանադրության մատանին։

Առաջարկությանն հաջորդել է ծափահարությունները, սակայն այն դուր չի եկել խորհրդարանի նախագահ Ռոբերտ Ֆիկոյին։

«Ես հասկանում եմ ամեն ինչ, սակայն, չեմ կարծում, որ տեղին է ձայն վերցնելն այդ առիթով օգտագործելը», – ասել է Ֆիկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում