Անգելա Մերկելն ընկել է բեմի վրա

Անգելա Մերկելն ընկել է բեմի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Panorama.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սայթաքել է և ընկել Բեռլինում ՝ բազմակողմ առևտրի և թվային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

«Գազետա.ռու» -ի փոխանցմամբ, նա սայթաքել է բեմ բարձրանալիս, ընկել է ծնկների վրա, բայց արագ ոտքի է կանգնել և շտապել խոսափողի մոտ:

Դրանից հետո Մերկելը կատակել է, որ չի նկատել աստիճանները, հաջորդ անգամ նա անպայման կօգտվի դրանցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում