Հայտնի է պայթյունի պատճառը, ինչի արդյունքում մահացել է Աշոտ Կարապետյանը. Նոր մանրամասներ

Հայտնի է պայթյունի պատճառը, ինչի արդյունքում մահացել է Աշոտ Կարապետյանը. Նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Analitik.am: Ռուսական Ինտերֆաքս գործակալությունն անդրադարձել է Պյատիգորսկում գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունին, ինչի արդյունքում մահացավ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Գործակալությունը հայտնում է, որ «Անակնկալ» անունը կրող ընկերության գարեջրի գործարանում պայթյունը որոտացել է այսօր ժամը 07:40-ին: Պայթյունի պատճառը տեխնոլոգիական պրոցեսի խախտումն է: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, շինության մի մասն այրվել է: Հենց շինության ներսում էլ գտել են մահացածների դիերը:

ՌԴ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել:

Պյատիգորսկի իշխանությունները հայտնում են, որ գարեջրի գործարանն իրավունք չի ունեցել միանալու գազային ցանցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում