AM | RU
USD
EUR
RUB

Սորոսականները իշխանություն են և մեծ լծակներ ունեն. Նարեկ Մալյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Tert.am: Այսօր ստացա ծանուցում, որ Դանիել Իոաննիսյանի մերժված և ժամկետանց հայցը Վերաքննիչ դատարանն անհասկանալի պատճառներով նորից քննության է ուղարկել Առաջին ատյանի դատարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Ենթադրում եմ, որ Առաջին ատյանի դատարանը կկայացնի որոշում՝ հօգուտ Դանիել Իոաննիսյանի: Նրանք կփորձեն ինձ պարտադրել, որպեսզի ես ներողություն խնդրեմ Դանիել Իոաննիսյանին ստախոս անվանելու համար»,- նկատեց նա և հավելեց, որ ըստ նրա, սորոսականները իշխանություն են և բավական մեծ լծակների են տիրապետում:

Նարեկ Մալյանը ներկայացրեց, որ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայց էր ներկայացրել նրա դեմ, որպեսզի Իոաննիսյանին ստախոս անվանելու համար ներողություն խնդրի: Նա ներկայացրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին, երբ Ասյա Խաչատրյանը հրապարակել էր Ադրբեջանի դրոշի հետ լուսանկարը:

«Ես մի գրառում տեղադրեցի ու խնդրեցի, որ Դանիելը հերքի իր տարածած այն սուտը, որ Ասյան 18 տարեկան է, իրականում նա 21 տարեկան է»,- ասաց նա և հիշեցրեց, որ այդ տեղեկությունը տարածվել է Դանիել Իոաննիսյանի sut.am կայքում (այժմ այն կոչվում է fip.am):

Նարեկ Մալյանը ներկայացրեց, որ այդ նյութում նշվում էր, որ Ասյա Խաչատրյանը միայն լավ ծառայություններ է մատուցել մեր երկրին: Նարեկ Մալյանը նաև ցանկացել է իմանալ, թե ինչ ծառայություններ են եղել դրանք:

«Ես ասացի, որ եթե Դանիել Իոաննիսյանը 24 ժամում այդ մասին փաստեր չներկայացնի, ապա ես իրավունք կունենամ նրան ստախոս անվանել: Ընդ որում՝ նրան ստախոս անվանել ոչ թե նրան վիրավորելու համար, այլ արձանագրելու նրա գործողությունները: Դանիել Իոաննիսյանի սուտը ես ապացուցեցի»,- ասաց նա:

«Դանիել Իոաննիսյանն ինձ դատի տվեց ժամկետի խախտումով: Անկեղծ ասած ես դատին պատրաստված էի, բայց քանի որ Դանիելը մեկ ամսի ուշ էր դատարան ներկայացրել, դատարանը վարույթը մերժել էր»,- նշեց Մալյանը:

Մալյանի խոսքով՝ Իոաննիսյանը մոտ է կեղծ սկոլիոզով ճողոպրած մի պաշտոնյայի հետ, որը, ինչպես Մալյանը նշեց, ակտիվ միջամտություն ունի Վերաքննիչ դատարանի այն որոշման վրա, որ հայցը հետ վերադառնա Առաջին ատյան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan