Մեծ Բրիտանիայի թագուհին հրաժարվում է գահից

Մեծ Բրիտանիայի թագուհին հրաժարվում է գահից

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը կարող է առաջիկա 18 ամիսների ընթացքում հրաժարվել գահից՝ այն փոխանցելով որդուն՝ արքայազն Չարլզին: Այս մասին գրում է The Sun-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքում ունեցած աղբյուրին:

Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ գահը փոխանցելու մասին հրապարակային խոսել արգելված է, սակայն գործընթացն արդեն սկսված է: Այս գործընթացի շրջանակներում թագուհին արդեն սկսել է ավելի քիչ մասնակցել պաշտոնական միջոցառումներին, նրան փոխարինում է 71-ամյա որդին: Իբր հենց Չարլզն է ճնշում գործադրել արքայազն Էնդրյուի վրա, որպեսզի վերջինս վայր դնի իր լիազորությունները, քանի որ կապ է ունեցել բանտում մահացած մանկապղծության մեջ մեղադրվող միլիարդատեր Ջեֆ Էփշթեյնի հետ:

Թերթի տեղեկություններով, թագուհին կարող է գահից հրաժարվել 2021 թվականի ապրիլին, երբ դառնա 95 տարեկան: Թագուհու ամուսինը՝ Ֆիլիպը, հենց այդ տարիքում հրաժարվեց մասնակցել հրապարակային միջոցառումներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում