AM | RU
USD
EUR
RUB

Արիաբար մարտնչած, վիրավոր ընկերներին փրկած Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 23 տարեկան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 28-ն ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 23 տարեկան:

Հենրիկը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում։ 6 տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան և բնակություն հաստատել Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ապրանքագիտության բաժին։

Բարի, լուսավոր Հենրիկը մեծացել է անհոգության մեջ՝ շրջապատված սիրով ու գուրգուրանքով։ Ծնողների խոսքով՝ այնքան բարի, համեստ ու հանգիստ տղա էր, որ նրան հենց դրա համար էին սիրում։

«Անչափ բարի, խելացի, համեստ, պարտաճանաչ, օրինակելի աշակերտ էր: Չկար մեկ մարդ, որ Հենրիկին չսիրեր: Բոլորիս համար մեծ ցավ է մեր Հենրիկի կորուստը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արևիկ Նազարյանը։

2015 թ. հունվարի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծնողների խոսքով՝ ծառայության մեկնել է ուրախ սրտով՝ երբեք չմտածելով ծառայությունից խուսափելու մասին։ Լուսակերտում 6 ամիս ծառայելուց հետո տեղափոխվել է ՊԲ N զորամաս։

Ծնողները Հենրիկին տեսել են 2015 թվականի նոեյեմբերին՝ քրոջ հարսանիքին։ Երբ հարսանեկան արարողության ժամանակ զինվորական համազգեստով մտել է հարսանյաց սրահ, հյուրերն անակնկալի են եկել։

«Վերջին անգամ այդ ժամանակ տեսանք։ Դրանից հետո չի եկել։ Ես էլ կատակի տալով՝ ասացի՝ մյուս քույրիկի հարսանիքին էլ կբերենք։ Որոշել էինք մայիսին գնալ, տեսնել, որովհետև արդեն կարոտին չէի դիմանում։ Ինքն էլ էր սպասում»,- պատմել է մայրը։

Արցախում զոհված Հենրիկ Ղահրամանյանը վերջին անգամ ապրիլի 2-ին էր խոսել հոր հետ։ Պատերազմի լուրն ստանալուց հետո ծնողներին զանգել ասել էր, որ իր համար չանհանգստանան, ամեն ինչ լավ է, դրանից հետո՝ մինչև ապրիլի 7-ը նրանից լուր չի եղել։ Ծնողներին ասել են, որ մարտական գործողությունների ժամանակ Հենրիկն արիաբար մարտնչել է, մինչև զոհվելը 3 վիրավորի է դուրս բերել, սակայն վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատել է նրան ու հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել է:

Հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ Դադիվանքի եկեղեցու գանձանակը գողացողների ինքնությունը հայտնի է Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ Այս գիշեր Գերմանիայի Հանաու քաղաքում առնվազն 8 մարդու կյանք խլած հրաձգությունը՝ ֆոտոշարով Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան Բավական է, հեռացիր․ Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա առթիվ Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը «Ժողովուրդ». Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել «168 ժամ». ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան «Փաստ». Աքիլլեսյան գարշապար. իշխանության կադրային քաղաքականության «վերքերը» «Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի հարցի լուծման թե՛ փուլային, թե՛ փաթեթային տարբերակին դեմ է «Փաստ». Իշխանության «լյուստրացիոն» քաղաքականությունը. փնտրվում են իրական սեփականատերեր «Հրապարակ». Հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը ծախսերի համար պատրաստվում է դրամահավաք անել «Փաստ». «Ֆեյքերով» մանիպուլյատիվ քարոզչության առաջամարտիկները հենց իշխանություններն են «Ժողովուրդ». «ԱՅՈ»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու «Հրապարակ». Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են «168 ժամ». Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն «Փաստ». Նոր օրհներգի համար ստացվել է 200 հայտ, բայց գործընթացն առկախվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները. ՊՆ Ռուսաստանը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է բացառապես Սորոսի հիմնադրամի հետ կապված կազմակերպությունների հե՞տ Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. Տեսանյութ Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Բացառիկ տեսանյութ․«Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը. ուղիղ Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ Պուտինը խոսել է իր աշխատավարձից Լավրովը պատմել է Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանի ծրագրերի մասին Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan