ԱՄՆ-ում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում

ԱՄՆ-ում պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ռնվազն երկու մարդ է տուժել չորեքշաբթի Տեխասի Ջեֆերսոնի օկրուգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնել է «The New York Times» թերթը:

Փրկարար ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ միջադեպի պատճառով տարհանում է հայտարարված գործարանից մոտ 800 մետր շառավղով: Տեղի ունեցածի պատճառն առայժմ հայտնի չէ:

Տուժածների վիճակի վերաբերյալ, որոնք հոսպիտալացվել են, այս պահին տեղեկատվություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում