Կարևոր իրազեկում նոր նախաձեռնության վերաբերյալ

Կարևոր իրազեկում նոր նախաձեռնության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անձնագրային և վիզաների վարչության կողմից նախատեսվում է շրջանառության մեջ դնել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում անձը կարող է տվյալ պետություն մուտք գործել նաև նույնականացման քարտով: Այն քաղաքացու համար առավել շահեկան է, քանի որ նույնականացման քարտի պետական տուրքը 3.000 դրամ է և առավել դիմացկուն, իսկ հին նմուշի անձնագրի պետական տուրքը ընդհանուր 10 տարվա օտարերկյա պետությունում վավերականության նշումով՝ 11.000 դրամ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում