Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հատել է կարմիր գիծը»․ Թրամփը պարտավոր է պատժամիջոցներ կիրառել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հատել է կարմիր գիծը»․ Թրամփը պարտավոր է պատժամիջոցներ կիրառել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հատել է կարմիր գիծը»: Այս մասին վերջինս գրել է թվիթերյան իր էջում:

Այսպիսով, սենատորն արձագանքել է այն լուրերին, որ Թուրքիայի զինված ուժերն Անկարայի շրջանում սկսել են փորձարկել С-400 ռադարներ:

Վան Հոլենի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ պարտավոր է պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ․ «Սպիտակ տուն այցից երկու շաբաթ անց Էրդողանը ցույց է տվել Թրամփին քիթը, ինչպես նաև ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին՝ անցնելով հաջորդ կարմիր գիծը՝ կապված C-400-ի հետ»,– գրել է սենատորը:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ազատվի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից, հակառակ դեպքում կարող է բախվել ամերիկյան պատժամիջոցների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում