Այսօր փաստաբանական համայնքը դրսևորեց բացառիկ համախմբվածություն

Այսօր փաստաբանական համայնքը դրսևորեց բացառիկ համախմբվածություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Այսօր փաստաբանական համայնքը դրսևորեց բացառիկ համախմբվածություն՝ պաշտպանելու մեր պետության և մեր համայնքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը։

Եթե չլինի փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիություն, սկզբունքորեն չի լինի վստահորդների կողմից անհրաժեշտ վստահություն իրենց փաստաբանի հանդեպ։ Իսկ վստահորդներ կարող են լինել ԲՈԼՈՐԸ՝ երեկվա, այսօրվա, վաղվա իշխանավորը, բարեպաշտը և մեղսավորը, իրավապահը, «իրավապաշտպանը» և իրավախախտը։ Բոլորը։

Հետևաբար սա ոչ միայն փաստաբանների խնդիրն է, այլ նաև մյուս բոլորի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում