Վրացական ընդդիմության կողմնակիցները «սրբապատկերներով» հասան խորհրդարանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրացական ընդդիմության կողմնակիցները «սրբապատկերներով» հասան խորհրդարանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Վրաստանում տեղի ունեցավ ընդդիմության զանգվածային ցույցը:

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության կողմնակիցները նախքան խորհրդարանի մոտ հավաքվելը, երթ էին իրականացրել մայրաքաղաքում՝ Բիձինա Իվանիշվիլիի նկարով «Սուրբ Բիձինա» գրությամբ «սրբապատկերներով»: Նրանք երթով հասել են բիզնես կենտրոն, որտեղ գտնվում է միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իվանիշվիլիի գրասենյակը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ընդդիմադիրները պայմանավորվել էին բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական ընտրակարգով:

Նախօրեին ընդդիմադիր «Ժողովրդական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտնել էր, որ իրենք ևս մասնակցելու են նոյեմբերի 25-ի զանգվածային հանրահավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում