AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանցի տարագրյալների համար հայրենադարձությունը իսկական մղձավանջ է

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արդբեջանի և Ռուսաստանի անվտանգության քարտուղարներն օրերս համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին։ Խոսքը, ի մասնավորի, վերաբերում է նաեւ քաղաքական անհնազադություն, անջատողականություն և ծայրահեղականություն քարոզող անձանց հայտնաբերմանը և արտահանձնմանը։

Այս պայմանագրի ստորագրման խնդիրը, կարելի է ենթադրել, ծագել է թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ։ Ինչպես հիշում եք, այն ժամանակ՝ փետրվարի 28-ին, Ռուսաստանից Աբոսզոդայի արտահանձնումը ձևակերպվել էր որպես ՌԴ-ում նրա գրանցման ժամկետի սպառման հետևանք։ Մի բան, որ առնվազն տարօրինակ է տարիներ շարունակ ՌԴ-ում ապրած, համապատասխան օրենքներին քաջածանոթ մարդու համար։ Թե ի՞նչ հետևեց արտահանձնմանը, բոլորիս քաջ հայտնի է։ Փաստն այն է, որ այժմ արդեն, ավելի ամուր իրավական հիմքեր կստեղծվեն Ապշերոնի իշխանի քիմքին անհաճո գործիչների որսն ավելի «օրինական» ներկայացնելու համար։ Իսկ որ այդպիսիք շատ կան, և ոչ միայն Ռուսաստանում, գաղտնիք չէ։ Օրինակ, բաց աղբյուրներից հայտնի է, որ 2018թ Ադրբեջանի 3719 քաղաքացիներ դիմել են պատկան մարմիններին՝ այլ երկրներում քաղաքական ապաստան գտնելու համար։ Երկրից հեռանալու պատճառների ցանկում առաջնային տեղում է քաղաքական հայացքների համար հետապնդումները։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների մի զգալի մասը տարագրվել է արտերկիր և երկրի իշխանությունների հետ քաղաքական պայքարը իրականացնում է միայն համացանցի միջոցով։ Այլ հարց է, որ հենց իշխանությունների գործունեության արդյունքում, գուցե և նրանց դրդմամբ, ինչու՞ չէ՝ նաեւ աջակցությամբ նրանք հայտնվել են արտասահմանում, սակայն պարզվում է, որ այժմ, արտագաղթած մտավորականների հեռակա կապն էլ վտանգավոր է Ադրբեջանի սուլթանության համար։ Նրանց պետք է վերադարձնել ու աչքի տակ՝ ավելի «ապահով» տեղում պահել։

Ահա թե ինչու առաջացավ Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը, ահա թե ինչու ակտիվացել է ադրբեջանցի տարագիրների արտաքսումը եվրոպական երկրներից։ Օրերս Գերմանիայից Ադրբեջան է վերադարձվել 1385 տարագրյալ։ Շուրջ նույնքան էլ կարտաքսվեն առաջիկայում։ Հարևան երկրի իշխանություններն ասում են, որ ամեն ինչ անում են իրենց հայրենակիցների վերադարձն ու ինտեգրումը լավագույնս կազմակերպելու համար, այնինչ արտահանձնվածների համար դա իսկական մղձավանջ է, որից խուսափելու համար մարդիկ նույնիսկ ինքնասպանության են դիմում։ Գերմանիայի փախստականների ճամբարում այդպիսի երեք դեպք է տեղի ունեցնել։

Իսկ միակ քայլը, որն իսկապես կատարում են ադրբեջանական իշխանությունները արտաքսվածների հանդեպ, հատուկ ծառայությունների կողմից կատարվող հարցաքննություններն են, որին ենթարկվում են անխտիր բոլոր, այսպես ասած, հայրենադարձները։

Յուլիա ՎԱՆՅԱՆ

Լրահոս
100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan