Ռումինիայի նախագահ է վերընտրվել Կլաուս Յոհանիսը

Ռումինիայի նախագահ է վերընտրվել Կլաուս Յոհանիսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռումինիայի գործող նախագահ Կլաուս Յոհանիսը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ըստ էքզիթ-փոլի հարցումների, նրա օգտին քվեարկել է ընտրողների երկու երրորդը: Նախօրեին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 50 տոկոս:

Այսպիսով, Յոհանիսը վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետում: Այս մասին գրում է euronews-ը։

«Ռումինիան ընտրել է ժամանակակից երկիր՝ եվրոպական Ռումինիա, նորմալ Ռումինիա», – ասել է նախագահն իր կողմնակիցներին:

Քվեարկությունից առաջ նախագահը կոչ էր արել համաքաղաքացիներին՝ վերջ տալ սոցիալ-դեմոկրատների 30-ամյա գահակալությանը, որին Յոհանիսը մեղադրում է «Ռումինիան եվրոպական ճանապարհից դուրս մղելու» ձգտման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում