Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունից մարդիկ են զոհվել

Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունից մարդիկ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր Սիրիայի հյուսիսում գտնվող Թել-Աբյադ քաղաքում պայթեցվել է ականապատված մեքենա: Զոհվել է 10 մարդ, վիրավորվել 25-ը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակին» մոտ կանգնած աղբյուրները:

Նշվում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում