Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր

Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետքերով. իշխանությունների սթրեսը որպես ճակատագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Հանրապետական պատվիրակությունով գտնվում ենք Գերմանիայում, որտեղ մասնակցում ենք իշխող ՔՍԴ ի համագումարին և այստեղից, ոչ ֆորմալ առումով որոշեցի Ձեզ հետ խոսել, նաև մեկնաբանել այն ինչ տեղի ունեցավ այս քանի օրը։ Իհարկե բացակայելով Հայաստանից դժվար է կտրվել հայկական լրատվամիջոցներից, քաղաքական օրակարգից, դա իրատեսկան չէ, հատակապես, երբ սրտացավ ես ու ստեղծում էս քաղաքական օրակարգերի քննարկման։ Շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է արձագանքում հասարակությունը, քաղաքական դաշտը, անհատ օգտատերերը Սերժ Սարգսյանի վերջին ելույթին և այստեղ կան մի շարք հարցեր, որ լրացուցիչ մեկնաբանման և պազաբանման կարիք ունի։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ պատվիրակության այցը Զագրեբ ԵԺԿ համագումարին իրադարձություն է ինքնին, որովհետև որոշակի դադարից հետո երրորդ նախագահի այցը առաջինն էր արտերկիր և չէր կարող աննկատ անցներ և հաշվի առնելով ԵԺԿ ն ամենամեծ ուժն է ու զբաղեցնում են նրանց անդամներից շատերը բարձր պաշտոններ Բրյուսելում, եվրոպական հանձնաժողովում, ԵԽԽՎ ում, այնպես էլ ԵՄ անդամ երկրներում, Սարգսյանի ելույթը իր մեջ պարունակում է բազմաթիվ ուղղերձներ, և հետաքրքիր է ոչ միայն փաստ, ժանակին պաշտոնանք արված նախագահի վերադարձ հանրային քաղաքականություն, այլ բովանդակությամբ, այստեղ կան մի քանի հարց, որոնց մասին պետք է խոսեմ։ Պարզ է, որ արարողակարգով տրված ժամանակահատվածում հնարավոր չէր անրադառնալ այս ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրների, բայց կարծում եմ, որ ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք նախագահի ելույթին տվեցին շատ անկեղծ ու բովանդակային խորհունկ ելույթ։ Ինչևէ, կան հարցեր, որոնցից առաջինը հետևյալն է․ արդյոք Սերժ Սարգսյանն այն խոստացված ելույթն էր, որ այսքան ժամանակ սպասում էին, միանգամից ասեմ, որ ոչ։ Սերժ Սարգսյանը խոսելու է իր ժողովրդի և իր հասարակության հետ ուղիղ լրատվամիջոցների մասնակցությամբ, դա տեղի կունենա շուտով և Զագրեբյան ելույթը չի կտրում այս խոստումը։ Երկրորդ․ ինչու ենք եկել Զագրեբ․ եկել ենք Զագրեբ, որովհետև մենք ԵԺԿ-ի անդամ ենք 2012 թվականից, իսկ պաշտոնապես աշխատում ենք ԵԺԿ ի հետ 2008 թվականից։

Հրաժարվել իմաստ չուներ ելույթից, ճիշտ հակառակը, թեպետ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը, քաղաքական շրջանակները սպասում են Սերժ Սարգսյանի ներհայաստանյան խոսքին, բայց սա շատ լավ առռիթ էր բացել այդ երկխոսությունը, նաև չկորցնելով միջազգային այս կարևորագույն հարթակներից մեկում ներկայացնելու Հայաստանի ազգային ու պետական շահերը, հատկապես Արցախի հետ կապված, ինչպես նաև անդրադառնալ ՀՀ-ԵՄ հարաբերություններին։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը դեռ խոսելու է հայ հասարակության հետ հենց Հայաստանի ներսից, Զագրեբյան ելույթը շատ կարևոր էր որպես փաստ, շատ ավելի կարևոր էր որպես բովանդակություն, տրվեցին գնահատականներ, որոնք վերաբերվում էին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, այդ գնահատականները շատ ցավոտ է տարել իշխանությունը, իշխանության քարոզչամեքենան բուռն արձագանքներ է տալիս, և էլ չեն նայում այն մարդկանց քաղաքական մակարդակին, որոնց հանձնարարում են խոսել այդ ելույթի մասին։ Իհարկե, ես հանդիպեցի նաև մասնագիտական քննադատություն, ավաղ, միայն քաղաքագիտական, փորձագիտական որոշ շրջանակներից, իսկ այն շրջանակները, որոնք սպասարկում են այս իշխանություններին, շատ շինծու, շատ հորինված, շատ վառված արձագանքներ էին տալիս։

Շարունակությունը՝ տեսանյութում

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում