AM | RU
USD
EUR
RUB

Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Այսպիսով, Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելանում է ևս հինգ տասնյակ մլն դոլարով: Հարցի շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

«Համաշխարհային բանկի կողմից այս նոր վարկի հաստատումը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ խոշոր օժանդակությունն է՝ բյուջետային աջակցության շրջանակում: Հիշենք, որ նախորդը ՎԶԵԲ-ի հետ 46 մլն եվրոյի վարկի պայմանագիրն էր: Եթե նույնիսկ դիտարկելու լինենք միայն այս երկու խոշոր վարկերը, ապա կրկին կտեսնենք այն հակասությունը, որը կա Կառավարության գործողությունների ու արված հայտարարությունների միջև: Կառավարությունը պնդում է, որ ունի լրացուցիչ հավաքագրումներ, գերակատարել է բյուջեն, բայց, միևնույն է, ավելացնում է արտաքին պետական պարտքը»,- նշեց Լ. Ամիրխանյանը: Նա հավելեց. «Ինչպե՞ս պետք է երևան բոլոր լրացուցիչ հավաքագրումները, եթե սեփական միջոցներով ոչ բյուջետային աջակցության ծրագրերի իրականացմամբ»:

Փորձագետը, մյուս կողմից, ընդգծում է այս տարվա ընթացքում արձանագրված դրական միտումը՝ միջազգային զեկույցների գնահատականներում. «Հատկապես տարվա երկրորդ կեսից միմյանց հաջորդեցին միջազգային կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ դրական զեկույցները, ու, որպես կանոն, դրանց հետևեց այդ կառույցներից վարկային նոր պարտավորություններ վերցնելը: Դրանց թվում են և՛ ՀԲ, և՛ ՎԶԵԲ-ը, և՛ ավելի վաղ Moody’s գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի բարելավումն ու դրան հաջորդած եվրոբոնդերի թողարկումը: Նկատելի է, երբ միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը»,- մասնավորապես, նշեց Լ. Ամիրխանյանը:

Պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք վտանգավոր է արտաքին պարտքի ավելացումը, փորձագետը նշեց. «Արտաքին պետական պարտքի ավելացումը վտագավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ չի հատել պարտք/ՀՆԱ թույլատրելիի սահմանը, այն է՝ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը: Մենք այդ խնդիրը չունենք հիմա, չենք ունեցել նաև նախկինում, երբ այսօրվա իշխանությունները դեռևս ընդդիմության դիրքերից քննադատվում էին արտաքին պարտքի ավելացումը: Իշխանություններն աննուղղակիորեն, փաստորեն, ընդունում են, որ նախկինում էլ վարվել է ճիշտ քաղաքականություն»,- ամփոփեց փորձագետը:

Լրահոս
«Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը «Փաստ». Կառավարությունը խուսափում է աշխատատեղեր ստեղծելու մասին ցուցանիշներ ներկայացնելուց «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել է Վահե Գրիգորյանից. «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն «Փաստ». Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին «Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի». Սահմանադրագետ Պուտինը կարծում է, որ Լենինը «ական է դրել» Ռուսաստանի պետականության տակ Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան Տեսանյութ և լուսանկարներներ Պոլսի հայոց պատրիարքի ընտրության մեկնարկից Եղանակը կտաքանա Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ) ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի «Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan