Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան

Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ես իրավասու չեմ մեկնաբանելու Իրանում ստեղծված իրավիճակը, սակայն ես հասկանում եմ, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ կարևոր երկրի, շատ կարևոր գործընկերոջ հետ հարաբերություններ են: Ես հիանալի հասկանում եմ, որ Հայաստանի համար Իրանում տեղի ունեցողը շատ կարևոր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանի Դաշնությունն ըմբռնումով է մոտենում նրան, որ Հայաստանը զարգացնում է Իրանի հետ իր հարաբերությունները, պահպանում է այն, ինչ կա և փնտրում է նոր ուղիներ այդ հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ հայ-իրանական հարաբերություններն իրենց նպաստն են բերում հայ-ռուսական համատեղ կազմակերպություններին:

Դեսպանը հիշեցրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցի մասին, ով Երևանում ԵԱՏՄ ղեկավարների հետ մասնակցեց անցած ամիս կայացած նիստին. «Դա շատ կարևոր է և՛ տնտեսական և՛ քաղաքական տեսանկյունից»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում