AM | RU
USD
EUR
RUB

«Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մինչ տարբեր շրջանակների կողմից քննարկման առարկա է շարունակում մնալ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի կազմավորումը, ծավալելիք գործունեությանն ու դրա՝ ներհայաստանյան կյանքի վրա թողնելիք ազդեցությանն առնչվող հարցերը, մի տեսակ օդից կախված իրավիճակում է մնացել Հանրային խորհրդի հարցը, որը, Վազգեն Մանուկյանի հեռանալուց հետո, փաստորեն, հայտնվել է անորոշ կարգավիճակում:

Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրությունից, նոյեմբերի 19-ին կայացել էր արտահերթ նիստ, որն, ըստ էության, աչքի է ընկել որոշակի «հակահեղափոխական» դրսևորումներով. նիստին ներկաներն ափսոսանք ու մտահոգություն են հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի փաստի առնչությամբ, խորհրդի անդամներն անընդունելի են համարել, իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ՝ կարևորելով փոխադարձ հարգանքի հանգամանքը և այլն:

Իշխանություններն, ըստ էության, չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը ո՛չ նոր կազմավորվող «Վերնատան», ո՛չ էլ, առավել ևս, Հանրային խորհրդի նկատմամբ. այս երկու կառույցներն էլ իշխանությունների «աչքի փուշն» են, ինչը, թերևս, պատճառաբանվում է դրանցում հեղափոխական շնչի բացակայությամբ:

Եթե «Վերնատան» լինել-չլինելու հարցը գործնականում դուրս է իշխանությունների կոմպետենտության շրջանակից, ապա նույնը չի կարելի միանշանակորեն պնդել Հանրային խորհրդի պարագայում, որի նկատմամբ ունեցած իշխանական լծակները, այնուամենայնիվ, շատ ավելի զորեղ են ու ազդու:

Եթե նկատի ենք ունենում այն, որ Հանրային խորհուրդն իր ներկա կազմով չի կարող տեղավորվել նորհայաստանյան իրողությունների շրջանակում, ապա մեջտեղ է գալիս ապագայի երկու տարբերակ՝ կա՛մ կառույցի ոչնչացում, լուծարում, կա՛մ դրա բովանդակային մասի վերանայում:

Այս իմաստով ուշագրավ է, որ իշխանական «Հայկական ժամանակը», անդրադառնալով Հանրային խորհրդի լինելիության խնդրին, չէր բացառել, իսկ ավելի ճիշտ՝ առավել նպատակահարմար էր համարել երկրորդ տարբերակը: Պատահակա՞ն են, արդյոք, իշխանական մամուլում հայտնված թափանցիկ ակնարկները, կամ որքանո՞վ է իսկապես հավանական Հանրային խորհրդի ապագային առնչվող նմանօրինակ սցենարը՝ առհասարակ:

Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Վերնատանն» առնչվող հարցին, դրական է արտահայտվել ակումբի մասին՝ համոզմունք հայտնելով, որ այն թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին: Ճիշտ է՝ դժվար է Ավինյանի տեսակետի ու իշխանական շրջանակներում գերիշխող մթնոլորտի միջև նշմարել որևիցե ներդաշնակություն, սակայն կասկածից վեր է, որ իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ընդունել «Վերնատան» առաքելության նշանակությունը պետության հասարակական-քաղաքական կյանքում:

Իսկ սա նշանակում է, որ Վերնատան դեմ պայքարը ուշ թե շուտ դուրս է գալու ֆեյքային տրամաբանությունից, ինչը, թերևս, իշխանություններին ստիպելու է փնտրել ակումբին հակակշիռներ:

Հանրային խորհուրդը կարո՞ղ է դառնալ իրական հակակշիռ «Վերնատանը»: Չի բացառվում, որ իշխանական որոշ շրջանակներ արդեն իսկ սկսել են մտմտալ այդ հարցի շուրջ՝ փնտրելով այն մոդելը, որի պրոյեկտման ճանապարհով ՀԽ-ն կարող է «անպետք կառույցից» վերածվել «հանրօգուտ ինստիտուտի»:

Ի սկզբանե էլ պարզ էր, թե ինչով է պայմանավորված իշխանությունների բացասական վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ. այնտեղ հավաքված մարդկանցից շատերը չեն համապատասխանում նորհայաստանյան այն ստանդարտներին, որոնք բացառապես կոչված են՝ բավարարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն ու ծառայել նրա քաղաքական շահերին: Իշխանությունները տանել չեն կարողանում ընդդիմախոսությունը: Այսինքն՝ խնդիրը ոչ թե Հանրային խորհրդի ֆիզիկական գոյության մեջ էր, այլ դրա բովանդակության: Ուստի՝ կա մեծ հավանականություն, որ իշխանությունները կարող են ձեռնարկել մի գործընթաց, որի վերջնական նպատակը կլինի ոչ թե Հանրային խորհրդի ոչնչացումը, այլ դրա կազմի վերաթարմացումը. կառույցը կարող են լցնել «նորհայաստանյան արժեքների» ջատագով «սպիտակներով»՝ նրանց վերապահելով մեկ հիմնական հանձնարարական՝ սպասարկելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը՝ հնարավորինս հակազդել «Վերնատանը»:

Հանրային խորհրդի շուրջ ծավալվելիք իրադարձությունների նմանօրինակ սցենարն իսկապես բացառել չի կարելի, սակայն ողջ հարցն այդ պարագայում կայանալու է նրանում, թե որքանո՞վ իշխանություններին կհաջողվի մեկ վայրում մեկտեղել հանրության շրջանում իսկապես հեղինակություն վայելող մարդկանց, այնպիսիներին, որոնք կկարողանան մի կողմից՝ սպասարկել հեղափոխությանը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին չկորցնել իրենց դեմքն ու եսը, եթե այն, առհասարակ, կունենան:

Վարդգես ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի Ռուսաստանի դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքին Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օրոք որքա՞ն պարգևավճար է ստացել Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ․ Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Միհրան Պողոսյան Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա Facebook-ում Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Եղանակը զգալի կտաքանա Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին Հերթական պաշտոնանկությունները ՊՆ-ում Փաշինյանի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի ուղեղն է «կախել» Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը. ՈՒՂԻՂ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է» Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը, Հայաստան է այցելում Միրոսլավ Լայչակը Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan