AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Ադրբեջանցի ԿԳԲ-շնիկը բլոգերի անվան տակ հայկական եկեղեցում երբ թռնում է ՀՀ վարչապետի «դեմքին», դա նրանից է, որ թշնամին լավ տեսնում է, որ ոչ միայն ԱԱԾ-ն է բարոյալքված, այլև Հայաստանում այլևս գոյություն չունի կառույց, որը նվազագույն ողջամիտ ժամկետում կտա համարժեք ու մի բան էլ ուժեղ տեղեկատվական և քարոզչական պատասխան: Որովհետև թշնամին տեսնում է, որ Ադրբեջանի հակաքարոզչությանը դիմակայող երբեմնի ուժեղ տեղեկատվական ՊՈԱԿ-ն էսօր ֆեյքերի ֆաբիկա է դարձել, որի աշխատողների թվում, ըստ ԱԱԾ-ի, նաև շպիոններ կան, և էդ ֆեյքերը զբաղված են միայն «փրկիչի» խաթրին կպնողներին հայհոյելով:

Երեկ միմիայն անկախ փորձագետների շնորհիվ տեղեկացանք, որ բլոգեր ներկայացածն իրականում Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից է, բայց էդ նույն ՊՈԱԿ-ը ափալ-թափալ հերքել էր, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի՝ համացանցում տարածված «գժի թուղթը» կեղծ է:

Մինչդեռ ժամանակին էդ կառույցը լրջագույն տեղեկատվական օպերացիաներ էր անում՝ սկսած միջազգային համալսարաններում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պլանավորված հակահայ օպերացիաների տապալմամբ, միջազգային կառույցներում Ցեղասպանության թեմայով Թուրքիայի աշխատանքի խաթարմամբ մինչև Ստրաբուրգում Հեյդար Ալիևի ֆինանսավորմամբ ստեղծված «միջազգային իրավապաշտպան հիմնադրամի» ղեկավարին մինչև Ստրասբուրգի քրեական դատարաների դռները հասցնելը:

Սա բաց ինֆորմացիա է, կարող էք դուք էլ գտնել ու հետևություններ անել, ինչպես նաև ճշտել տեղեկացված փորձագետներից : Եվ տեսնել թե ինչ է արվել առաջ ու ինչ է արվում հիմա մեր՝ հարկատուներիս, հաշվին կրկնապատկված բյուջեով ֆեյքեր բուծող տեղեկատվական ՊՈԱԿ-ում:

Հավելեմ, որ նշածս «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավարության անգործությունը միայն իրենց աշխատանքային այդ պարտականություններին չի վերաբերում, նրանք, լկտիաբար խախտելով բոլոր ժամկետները, հրաժարվում են պատասխանել իրենց ուղղված հարցումներին՝ կապված պետական միջոցների վատման հիմնավոր կասածի հետ:

Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ էս կառավարության իբր թափանցիկ գործելաոճի մասին:

Կհանդիպենք դատարանում:

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լրահոս
Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan