Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան

Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Իտալիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարիք անվանեց բոլոր այն ղեկավարներին, ովքեր չեն վայելում ժողովրդի վստահությունը: Նրա «դրբի տակ ընկավ» նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ Փաշինյանի խոսքերով, 1996 թվականից հետո Հայաստանի բոլոր ղեկավարները չեն ունեցել ժողովրդի վստահությունը:

Լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, թե ինքն ուրախ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն չարիք անվանեց. «Շուրջ 10 տարի, երբ Տեր-Պետրոսյանը, Փաշինյանի խոսքերով, չարիք էր հանդիսանում, հենց Նիկոլ Փաշինյանն ակտիվ ծառայում էր նրան: Այսինքն նա ծառայում էր չարիքին: Նա երբեք չի եղել նույնիսկ Վազգեն Մանուկյանի կողքին, երբ տեղի ունեցան 96 թվի հայտնի միջադեպերը: Սրա մասին խոսեց նաև Լևոն Զուրաբյանը: Երևի սա Զուրաբյանի կողմից իմ լսած ամենաադեկվատ խոսքն էր, ինչի համար ես շատ ուրախացա»:

Հոգեբանի խոսքերով, իրականում չարիքը նաև Նիկոլ Փաշինյանն է եղել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին. «Ես համաձայն եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է չարիք, իսկ Փաշինյանը եղել է այդ չարագործությունների ակտիվ մասնագետը: Այսօրվա «Հիսուս Քրիստոսը», ով սեղան է շուռ տալիս, եղել է ամբողջ չարագործությունների ակտիվ մասնակիցը: Եթե մարդ տարիներ շարունակ չարագործություններ է արել հայրենիքում, չի կարող հայրենիքն այսօր տանել դեպի երջանկություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում