AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ

 

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «կյանքի գնով» գնած աղբատարնե­րը՝ «ԿամԱԶ»-ները, մեր տեղե­կություններով, արդեն սկսել են խափանվել: Մեզ ասացին, որ ժամանակին, երբ քննարկվում էր այս մեքենաների ձեռքբերման հարցը, Հայկ Մարությանին զգուշացրել են, որ «ԿամԱԶ»-ը հարմար մեքենա չէ, սխալ է այդքան բարձր գնով նման մեքենա գնելը, քանի որ որակը չի համապատասխանում գնին, ու մի կարևոր հանգամանք կա՝ մեր երկրում շահագործման առումով դրանք դիմացկուն չեն: Բայց Հայկը չի լսել, երկու ոտքը մի կոշիկ դրած՝ պնդել է, որ հենց «ԿամԱԶ» պետք է գնի:

Իսկ թե ինչու, բազմիցս գրվել է այդ մասին, խոսակցություններ կան, որ ինչ-ինչ անձնական շա­հագրգռություններ են ունեցել հենց ռուսական «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում, ընդ որում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման տարբերակով ու մրցակից այլ ընկերություններից էլ մոտ 10-15 մլն դրամ թանկ արժեքով: Բայց ոչ ոք չլսեց այս բոլոր զգուշացումները, քանի որ Հայկոն 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետ է և վարչապետի սիրելին, հետևաբար՝ արտոնյալ:

Այժմ այս մեքենաները, մեզ հասած ինֆորմացիայով, արդեն սկսել են խնդիրներ առաջացնել երկու պատճառով, նախ՝ այնքան դիմացկուն չեն, երկրորդ՝ շա­հագործվում են անխնա, գրեթե 24-ժամյա ռեժիմով, մինչդեռ պետք է որոշակի դադար վերցնեին: Նշենք, որ այս պահին ավտոպարկում կան 34 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա և մեկ տասնյակից ավելի «ԳԱԶ» մակնիշի՝ համեմատաբար ավելի փոքր ծավալի աղբատարներ: «ԿամԱԶ»-ները Հայաստան են սկսել ներմուծել հունիս ամսից:

Հայկ Մարությանի ստեղծած Աղբահանության և սանմաքրման հիմնարկի նորանշանակ տնօ­րեն Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ մեքենանե­րի խափանման մասին լուրերն իրա­կանությանը չեն համապատասխա­նում, ապա սկսեց պարզաբանել, որից ավելի շատ զգացվեց, որ իրա­կանությունից այնքան էլ հեռու չեն մեր տեղեկությունները:

«Ուրեմն՝ մեքենաները ռեզինից չեն, էլի: Մեքենաների շարժիչի յուղ է փոխարինվում, տակը դետալներ կան, որ ընթացքում պետք է յուղվեն, որ մեքենաները երկար ծա­ռայեն: Բայց խափանված մեքենա՝ որպես այդպիսին, չունենք»,- ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է առանց դադարի աշխատելուն, Գրիգորյանն ասաց, որ դադարով են աշխատում և հերթափոխով՝ հաստատելով, որ պետք է մեքե­նան 8 ժամ դադար վերցնի օրվա մեջ. «Այո, դրա համար մեքենա­ները տարբեր գրաֆիկներով են դուրս գալիս, հերթափոխն էլ է կատարվում, այն գիծը, որը շատ է, տվյալ մեքենան շատ է դուրս գալիս, երկրորդ հերթափոխին կարող է չմասնակցել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ապազգային իշխանության Ազգային ժողովը (Նեկրոլոգ) ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի «Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan