«Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում
Նմանատիպ
«Վրաստանի ուղղափառ եկեղեցում եպիսկոպոսներից մեկը, ում հեռացրել են Սինոդի կազմից, վրաց պատրիարքին մեղադրել է նույնասեռական լինելու մեջ: 2 օր է՝ վրացական մեդիան այս հարցը քննարկում է նույն ռեժիմով և նույն կրքով, ինչ Ստամբուլյանը կամ «Մել» ֆիլմը՝ Հայաստանում:
Ինչպես հիշում ենք, Վրաստանում և Հայաստանում պրոցեսների նմանություններն ակնհայտ դարձան 2018-ի հեղափոխությունից: Առաջին և ամենաակնհայտ նմանությունը՝ դատական վիճելի ռեֆորմների իրականացնում:
Ի դեպ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանում հրապարակվող հայալեզու «Ալիք մեդիա»-ի լրագրող Նորայր Գասպարյանը՝ հարևան երկրի ազգայնական ուժերը Սահակաշվիլու իշխանությանը տարիներ շարունակ մեղադրում էին Սորոսի փողերով երկիրը քանդելու ու «ազգային» ամեն ինչը ոչնչացնելու մեջ:
Սկսենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարից, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սահակաշվիլու նախկին խորհրդական, հայազգի Վան Բայբուրդը, Վրաստանում դեռ շարունակում է գործել քրեական հեղինակություններին կամ «օրենքով գողերին» վրացական սահմանից հետ ուղարկելու կամ փակելու մասին օրենքը, կամ՝ անփորձ ու ոչ համակարգի մարդկանց ներքին գործերի ու հատուկ ծառայությունների ղեկավար նշանակելը:
2004-2012 թթ. Վրաստանի ներքին գործերի նախարար, իսկ 2012-ի հունիսից վարչապետ նշանակվեց Վանո Մերաբիշվիլին, ով վարդերի հեղափոխության պաշտպաններից էր դեռ նախագահ Շևարդնաձեի իշխանության օրոք:
Կոռուպցիայի դեմ պայքար: Ինչպես վկայեց Բայբուրդը՝ Սահակաշվիլու օրոք ևս տարբեր նախկիններ, որոնք ճաղերի հետևում էին հայտնվել օրենքները խախտելու համար, հայտարարում էին քաղաքական ռեպրեսիաների ու քաղբանտարկյալների առկայության մասին:
Վան Բայբուրդից հարցրինք՝ նման չեն Սահակաշվիլին ու Փաշինյանն իրենց պահվածքով: Բայբուրդի կարծիքով՝ ոչ: «Սահակաշվիլին շատ հախուռն էր, Նիկոլ Փաշինյանն այդպիսին չէ, Նիկոլի մոտ մի քիչ հանգիստ է, այդքան շատ ուժեղ ալեկոծում չկա: Իսկ Սահակաշվիլին մի քիչ ավելի ռադիկալ էր: Նրա խոսքերում կա շատ ավելի ողջամտություն, և նրա խոսքերը հասկանալի են ժողովրդին»: Իսկ «պատերին ծեփելը», «ասֆալտին փռելն» արդյոք ալեկոծված վիճակ չէ՞: Վրաստանի նախագահի նախկին խորհրդականը մասամբ համաձայնեց. «Մի բան պատմեմ, մի անգամ ինձ ընդդիմադիր թերթի լրագրողները հարցրին՝ ունի թերություններ Սահակաշվիլին, գոնե մեկը նշեք: Ես ասացի՝ մեկը չէ, երեքը կասեմ: Չի ծխում, որ ծխեր, երկու ղուլա տար, այն ծայրահեղությունները, որ չպետք է ասեր Միշան, չէր ասի: Նիկոլն էլ ինչ- որ ասեց՝ պատին կտա, ասֆալտին կծեփի և այլն, եթե մի երկու նաֆար տար, իհարկե, չէր ասի»:
Նրան հարցրինք՝ իսկ Միշան ուտել սիրո՞ւմ էր: Բայբուրդի վկայությամբ՝ շատ:
Նա նաև հիշեց, որ Սահակաշվիլին սիրում էր հրապարակավ անարգանքի սյունին գամել իր նշանակած նախարարներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում